ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Կոշի մանկական վերականգնողական կենտրոն

Կենտրոնն իրականացնում է վերականգնողական բուժում ֆիզիկական կարողությամբ, խոսքի և մտավոր զարգացման խանգարումներով 0-18 տարեկան անձանց։ Կենտրոնում բուժում են ստանում կենտրոնական և պերիֆերիկ նյարդային և ոսկրա-մկանային համակարգերի ախտահարումներով երեխաներ և դեռահասներ հետևյալ ախտորոշումներով՝ մանկական ուղեղային կաթված, գլխուղեղի տարբեր բնույթի ախտահարումների մնացորդային երևույթների շրջան, սպինա բիֆիդա, պերիֆերիկ նյարդերի տարբեր ախտահարումներ, նյարդային համակարգի դեգեներատիվ ախտահարումներ, ոսկրերի և հոդերի տարբեր բնույթի ախտահարումներ և այլն։ Բուժումը իրականացվում է ստացիոնար և ցերեկային ստացիոնար պայմաններում, պետական պատվերի շրջանակներում։ Բուժման ընթացքում հիվանդը և խնամողը ապահովվում են սնունդով։ Հիվանդները մշտապես գտնվում են վերականգնողական բժշկի, ընտանեկան բժշկի, մանկական օրթոպեդի, բուժքույրերի և դայակների հսկողության ներքո։ Բոլոր մասնագետները տիրապետում են առաջին բուժօգնության հմտություններին։ Կենտրոնում երեխաների համար, անհրաժեշտության դեպքում, անվճար հիմունքներով կազմակերպվում են թվային ռենտգեն հետազոտություն, ատամնաբույժի և մանկաբույժի ծառայություններ։ Կենտրոնում գործում են լողավազան, խաղասենյակ, կինոսրահ։ Ծնողների համար գործում են խմբակային ուսուցման և հոգեբանական ծառայություններ։

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Ծառայություններ

Բժիշկ Վերականգնողաբանի ծառայություն
Ֆիզիկական թերապիա
Հիդրոթերապիա
Լոգոպեդիա
Էրգոթերապիա
Կլինիկական Հոգեբանի ծառայություն
Հատուկ Մանկավարժություն

Գործընկերներ

    ՀՀ, Արագածոտնի մարզ, Կոշ համայնք, 26 փողոց, 3 շենք,
    (+374) 94 317214, ժամեր՝ 10։00-16։00
    (+374) 98 520025

    info@aat.am