![](http://www.rehabilitation.am/uploads/pages/138aedff4.JPG)
![](http://www.rehabilitation.am/uploads/pages/116a3c8e3.jpg)
![](http://www.rehabilitation.am/uploads/pages/139b90b50.JPG)
Էրգոթերապիան կամ Օկուպացիոն թերապիան օգնում է անձին լինել առավել ինքնուրույն և անկախ կյանքի տարբեր ոլորտներում (հանգիստ, ժամանց, ինքնախնամք)։
Էրգոթերապիստն աշխատում է հիմնականում վերին վերջույթների ֆունկցիայի լավացման համար, սովորեցնում է կատարել սեփական խնամքի և առօրյա ակտիվությունները։
- Գնահատում և սովորեցնում է կատարել սեփական խնամքի հմտությունները, առօրյա ակտիվությունները
- Իրականացնում է միջավայրի հարմարեցում
- Կատարում է վերին վերջույթների համար ՀՇԱ-ի (հոդերի շարժման ամպլիտուդա) լավացման, մկանի ուժեղացման, տոկունության, կոորդինացիայի վարժություններ
- Օգնում է զարգացնել մանր մոտորիկան (օր․ կոճկել-արձակել կոճակները, օգտագործել տարբեր պարագաներ՝ գրիչ, մկրատ և այլն )
- Գնահատում և սովորեցնում է հիվանդին կոմպենսացնել զգացողական, ընկալման և ճանաչողական դեֆիցիտների դեպքում, հատկապես երբ այն կապված է ֆունկցիայի հետ
- Կատարելագործում է հաղորդակցման հմտությունները՝ կարդալ, գրել։
- Խորհուրդ է տալիս և սովորեցնում է օգտվել օժանդակ հարմարություններից, սպլինտերից, պրոթեզներից։ Պատրաստում է հանգստի և ֆունկցիոնալ սպլինտներ