2012թ-ից Արագածոտն մարզի Կոշ համայնքում հիմնվեց և իր գործունեությունը սկսեց նորակառույց և նորագույն սարքավորումներով հագեցած «Արմենակ և Աննա Թադէոսեանների» անվան մանկական վերականգնողական կենտրոնը: Հայաստանում առաջին անգամ ստեղծվեց վերականգնողական  կենտրոն նախատեսված սոցիալապես անապահով ընտանիքներից  ֆիզիկական և մտավոր սահմանափակ կարողություններով երեխաների համար։ Կենտրոնի գործունեությունը նպաստում է երեխաների ֆիզիկական կարողությունների վերականգնմանը, մտավոր ունակությունների զարգացմանը, շրջապատող միջավայրում ադապտացիայի, ինքնուրույնության ձեռքբերման:

 

Երեխաների տեղափոխումը իրենց տանից դեպի վերականգնողական կենտրոն իրականացվում է հարմարավետ ավտոբուսներով, կազմակերպվում է վերականգնողական թերապիաները, տրվում է երկանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ, կազմակերպվում նրանց ազատ ժամանցը և հետ տեղափոխում դեպի իրենց տուն: Ցերեկային ստացիոնարը իրականացվում է 09:00-ից մինչև 17:00, շաբաթը՝ 5 օր: Այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում ծնողին ազատ տնօրինել իր ժամանակը՝ աշխատել և, առհասարակ, հետ չմնալ սոցիալական կյանքից: Ստացիոնար ծառայությունը հնարավորություն է տալիս հեռավոր մարզերից երեխաներին սպասարկել։

 

Այսօր կենտրոնը սպասարկում է օրական 28 երեխայի: Կենտրոնում գործում է  ֆիզիոթերապիայի, հիդրոթերապիայի, էրգոթերապիայի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, մանկական հոգեբանի կաբինետներ։ Յուրաքանչյուր երեխա օրական առնվազն ստանում է երեք թերապիա։ Վերականգնողական ծառայությունները կոորդինացվում են մանկական օրթոպեդի, նյարդաբանի և վերականգնողաբանի կողմից։

 

Կենտրոնը կենսունակ է բարեգոծական հիմնադրամների, անհատ բարերարների և պետության աջակցության շնորհիվ։ Իր գործունեության 7 տարիների ընթացքում կենտրոնը սպասարկել է ավելի քան 2200 (երկու հազար երկու հարյուր) երեխաների։

 

    Община Кош, улица 26, дом 3, Арагацотнский марз, РА,
    (+374) 94 317214, часы работы 10։00-16։00
    (+374) 98 520025

    info@aat.am