Հոգեբանական օգնության հիմնական նպատակն է սոցիալական միջավայրում անձի սոցիալհոգեբանական ադապտացիայի և կյանքի որակի բարձրացումը:
Կլինիկական հոգեբանը՝
- թեստավորում և գնահատում է անձի հուզական ոլորտը, ինտելեկտը, հիշողությունը, ընկալումը, մտածողությունը, վարքը, երեխայի խաղը։
- ուսումնասիրում է ինտելեկտուալ դիսֆունկցիաները, անկարողության հոգեբանական ազդեցությունները
- հայտնաբերում և բուժում է դեպրեսիան,
- կատարում է հոգեբանական թերապիա,
- իրականացնում է անհատական և խմբային խորհրդատվություն՝ կապված երեխայի զարգացման, դաստիարակության, վարքի, ներընտանեկան հարաբերությունների հետ: