Հատուկ Մանկավարժը՝
- Գնահատում է երեխայի ճանաչողական ոլորտը` կարդալու, գրելու, մաթեմատիկական գործողություններ կատարելու հմտությունները:
- Իրականացնում է երեխայի գիտելիքների, կարողությունների, հմտությունների, արժեքային համակարգի, ուսումնական ունակությունների զարգացմանը նպաստող աշխատանքներ:
- Խորհրդատվական աշխատանքներ է իրականացնում նաև ծնողների հետ:
Աշխատանքի ընթացքում օգտագործվում է հատուկ մեթոդներ, որոնք թույլ են տալիս վերհանել երեխայի ներքին ռեսուրսները, բարձրացնել ինքնագնահատականը և սեփական ուժերի հանդեպ վստահությունը: