Բժիշկ Վերականգնողաբանի ծառայություն

Վերականգնողական բուժման նպատակն է հասնել անձի համար ֆունկցիոնալ առավելագույն կարողության, պահպանել և/կամ բարելավել պացիենտի կարողությունները, կանխել երկրորդային բարդությունների առաջացումը, նպաստել պացիենտի ինքնուրույնությանը՝ ինքնախնամքի և առօրյա ակտիվությունների մեջ։

Բժիշկ վերականգնողաբանը ղեկավարում է թիմը, կոորդինացնում է նրա աշխատանքները։ Զննում է պացիենտին, գնահատում է նրա ֆիզիկական, նյարդային և ոսկրամկանային hամակարգերի վիճակը, երեխայի էտապային զարգացումը, մեծ շարժումների ֆունկցիան (Մանկական ուղեղային կաթված ունեցող անձանց համար օգտագործելով “Մեծ շարժումների ֆունկցիայի դասակարգման սանդղակը”  /ՄՇՖԴՍ, GMFCS/):

Գնահատում է նաև անձի ֆունկցիոնալ վիճակը,  ըստ որի տարբերակվում են ՝ ա/անկախ բ/անկախ օժանդակ հարմարանքներ օգտագործող, գ/ օգնության կարիք ունեցոզ, դ/խնամողից կախված անձինք։ Կարիքի դեպքում բժիշկը նշանակում է լրացուցիչ քննություններ, ամփոփում է արդյունքները, դնում է ախտորոշում, կազմում է պրոբլեմների ցանկը և բուժման պլանը, կազմակերպում է տարբեր մասնագետների կոնսուլտացիաներ, թիմային ժողովներ։

 

Врачи
Լաուրա Մովսիսյան

Մանկական վերականգնողական ծառայության ղեկավար

    Община Кош, улица 26, дом 3, Арагацотнский марз, РА,
    (+374) 94 317214, часы работы 10։00-16։00
    (+374) 98 520025

    info@aat.am