Նորություններ

2020-02-29
Գիտաժողով՝ հազվագյուտ հիվանդություններով հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված։
Այսօր Հազվագյուտ հիվանդություններով հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը ընդունվել է 2008թ-ից: Մեր կենտրոնը պատիվ ունեցավ ներկա գտնվելու <<Սորս>> հիմնադրամի կողմից կազմակերպած գիտաժողովին, որը նպատակաուղղված էր այս խնդիրների իրազեկմանը, աշխատանքային առավել արդյունավետ ծրագրերի մշակմանը և հիմնախնդիրների բարձրաձայնմանը:   Ներկայացրինք հիվանդությունների որոշ տեսակներ և մեր փորձառությունը այդ հիվանդությունները կրող անձանց հետ:Շնորհակալություն <<Սորս>> հիմնադրամին հրավերի և համագործակցության համար...
2019-12-10
Թող ամանորի հրաշքը կատարի բոլոր փոքրիկների երազանքները 
https://www.facebook.com/watch/?v=534066787324469    
2019-10-03
Հիդրոթերապիա
Սիրով և մեծ   ուրախությամբ ձեզ  տեղեկացնում ենք, որ   երկար դադարից հետո   վերսկսում ենք ջրային  թերապիայի  պարապմունքները մեր   նոր լողավազանում: Պայմաններին   ծանոթանալու համար  կարող եք զանգահարել՝  +37494 31 72 14
2019-08-29
ԱՄՆ-ից ժամանած Ֆիզիկական թերապիստների այցը մեր կենտրոն
Մեր կենտրոնը ևս մեկ անգամ բարեգործական սկզբունքով հյուրընկալեց ԱՄՆ-ից ժամանած ֆիզիկական թերապիստների, ովքեր համագործակցում են ՀՀ-ում սպորտային բժշկության և հաշմանդամային սպորտի կրթական խմբի հետ: Կենտրոնի թերապիստները վերապատրաստող մասնագետների հետ միասին զննեցին կենտրոնում բուժում ստացող այցելուներին, ուսումնասիրեցին առանձին դեպքեր, նրանցից յուրաքանչյուրի համար մշակվեցին բուժման պլանններ: Մասնագետները ծանոթացան և սովորեցին նոր աշխատանքային մոտեցումներ: Մեծ ակնկալիքներով կհանդիպենք նորանոր մեթոդներ և թեմաներ քննարկելու և սովորելու նպատակով, որը ավելի կամրապնդի մեր համագործակցությունը: Կենտրոնի ողջ անձնակազմի, երեխաների և ծնողների անունից շնորհակալություն ենք հայտնում Հայ Ամերիկյան Սպորտային Բժշկության կոալիցիային հրավերն ընդունելու, գործնական գիտելիքների և մեծ սիրով ու պատրաստակամությամբ իրենց փորձառությամբ կիսվելու համար …  
2019-08-25
Նոր մասնաշենքի կառուցում
ԿՈՇի մանկական վերականգնողական կենտրոնի շահառու մանուկների թիվը վերջին տարիների ընթացքում եռակի աճել է։ Բուժօգնություն ստանալու համար հերթագրման միջին տևողությունը կազմում է ավելի քան 3 ամիս։ Նոր մասնաշենքի կառուցումից հետո (շահագործումը 6 ամիս անց) հնարավոր կլինի կենտրոնում սպասարկվող երեխաների քանակն ավելացնել 2.5 անգամ։
2019-08-21
Ծառայությունների շրջանակ
«Կոշի վերականգնողական կենտրոն» այցելող յուրաքանչյուր փոքրիկ և մեծահասակ կարող է ստանալ բուժման կոմպլեքս մոտեցում մեկ վայրում՝ հնարավորություն ունենալով օգտվել հեևյալ ծառայություններից՝
    ՀՀ, Արագածոտնի մարզ, Կոշ համայնք, 26 փողոց, 3 շենք,
    (+374) 94 317214, ժամեր՝ 10։00-16։00
    (+374) 98 520025

    info@aat.am