Մեր կենտրոնը ևս մեկ անգամ բարեգործական սկզբունքով հյուրընկալեց ԱՄՆ-ից ժամանած ֆիզիկական թերապիստների, ովքեր համագործակցում են ՀՀ-ում սպորտային բժշկության և հաշմանդամային սպորտի կրթական խմբի հետ:
Կենտրոնի թերապիստները վերապատրաստող մասնագետների հետ միասին զննեցին կենտրոնում բուժում ստացող այցելուներին, ուսումնասիրեցին առանձին դեպքեր, նրանցից յուրաքանչյուրի համար մշակվեցին բուժման պլանններ:
Մասնագետները ծանոթացան և սովորեցին նոր աշխատանքային մոտեցումներ:
Մեծ ակնկալիքներով կհանդիպենք նորանոր մեթոդներ և թեմաներ քննարկելու և սովորելու նպատակով, որը ավելի կամրապնդի մեր համագործակցությունը:
Կենտրոնի ողջ անձնակազմի, երեխաների և ծնողների անունից շնորհակալություն ենք հայտնում Հայ Ամերիկյան Սպորտային Բժշկության կոալիցիային հրավերն ընդունելու, գործնական գիտելիքների և մեծ սիրով ու պատրաստակամությամբ իրենց փորձառությամբ կիսվելու համար …