Կենտրոնում պետական պատվերի շրջանակներում բուժում ստանալու համար այցելուն պետք է հերթագրվի, որի համար պետք է զանգահարել 094317214 հեռախոսահամարով։ Ձեզ կպատասխանի կենտրոնի վերականգնողական բժիշկ՝ Լաուրա Բաբկենի Մովսիսյանը։
Հերթը հասնելիս պետական պատվերի շրջանակներում բուժում ստանալու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
Երեխան բուժման ընդունվելիս զննվում է վերականգնողական բժշկի կողմից, լրացվում է հիվանդության պատմագիրը, նշանակվում է բուժման պլանը։ Բուժումը կազմակերպվում է թիմային մոտեցման սկզբունքով, ըստ պացիենտի կարիքների։ Թիմում ընդգրկված են՝ ֆիզիկական թերապիստներ, էրգոթերապիստներ, լոգոպեդներ, հոգեբաններ, մանկավարժներ։ Կենտրոնում գործում է լողավազան, ժամանցի սրահ, կազմակերպվում են խմբային պարապմունքներ։