Կենտրոնում իրականացվում է վերականգնողական բուժում 0-18 տարեկան անձանց համար, որոք ունեն ֆիզիկական, մտավոր խանգարումներ, զարգացման առանձնահատկություններ։ Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ապահովվում է մինչև 7 տարեկան ու սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաների վերականգնողական բուժումը, դրանք են՝
Այցելուների բուժումը կազմակերպվում է հիվանդանոցային /ստացիոնար/ և ամբուլատոր պայմաններով։ Բուժման տևողությունը 23 օր է։ Ստացիոնար պայմաններում բուժման ընթացքում երեխան և խնամողը ապահովվում են առանձին սենյակով, երեք անգամյա սնունդով։ Ամբուլատոր բուժման ընթացքում կենտրոնը կազմակերպում է նաև այցելուների տեղափոխումը միկրոավտոբուսներով Երևանից Կոշ և հակառակ ուղղությամբ։