Գնահատում, կանխարգելում և կառավարում է մարդու մարմնի շարժումները։ Օգնում է պացիենտի հատկապես մեծ շարժումների (նստել, կանգնել, քայլել) ֆունկցիայի վերականգնմանը։ Նպատակը՝
- Պահպանել և վերականգնել հոդերի շարժման ամպլիտուդան/ՀՇԱ/ մոբիլիզացիայի տեխնիկաների և վարժությունների միջոցով
- Գնահատել մկանի երկարությունը և կատարել ձգման վարժություններ և փափուկ հյուսվածքների մոբիլիզացիա
- Գնահատել մկանի ուժը և կատարել մկանային ուժեղացման վարժություններ
- Կատարել վարժություններ մոտոր կոնտրոլի նորմալացման համար
- Գնահատել երեխաների էտապային զարգացումը և կատարել էտապային զարգացման վարժություններ
- Գնահատել մեծ շարժումների զարգացումը ըստ ՄՇՖԴՍ-ի /մեծ շարժումների ֆունկցիայի դասակարգման սանդղակ/
- Գնահատել և վարժեցնել նստելու և կանգնելու բալանսը, տեղափոխումները, տեղաշարժումը, քայլվածքի վարժեցում օգնող հարմարանքներով և առանց
- Գնահատել և վարժեցնել ս/վ-ի օրթեզների և պրոթեզների կրումը
- Առաջարկել վարժություններ մկանների ուժեղացման, տոկունության, կոորդինացիայի համար
- Առաջարկել և կատարել թոքերի պերկուսիա և վիբրացիա, կեցվածքային դրենաժ, շնչական վարժություններ
Բուժման համար օգտագործում է ֆիզիկական միջոցներ (ֆիզիկական վարժություններ, մերսում, տաք, սառը, հիդրոթերապիա, էլեկտրաստիմուլացիա և այլն)։