Ֆիզիկական թերապիա

Գնահատում, կանխարգելում և կառավարում է մարդու մարմնի շարժումները։ Օգնում է պացիենտի հատկապես մեծ շարժումների (նստել, կանգնել, քայլել) ֆունկցիայի վերականգնմանը։ Նպատակը՝ 

  • Պահպանել և վերականգնել հոդերի շարժման ամպլիտուդան/ՀՇԱ/ մոբիլիզացիայի տեխնիկաների և վարժությունների միջոցով
  • Գնահատել մկանի երկարությունը և կատարել ձգման վարժություններ և փափուկ հյուսվածքների մոբիլիզացիա
  • Գնահատել մկանի ուժը և կատարել մկանային ուժեղացման վարժություններ
  • Կատարել վարժություններ մոտոր կոնտրոլի նորմալացման համար
  • Գնահատել երեխաների էտապային զարգացումը և կատարել էտապային զարգացման վարժություններ
  • Գնահատել մեծ շարժումների զարգացումը ըստ ՄՇՖԴՍ-ի /մեծ շարժումների ֆունկցիայի դասակարգման սանդղակ/
  • Գնահատել և վարժեցնել նստելու և կանգնելու բալանսը, տեղափոխումները, տեղաշարժումը, քայլվածքի վարժեցում օգնող հարմարանքներով և առանց
  • Գնահատել և վարժեցնել ս/վ-ի օրթեզների և պրոթեզների կրումը
  • Առաջարկել վարժություններ մկանների ուժեղացման, տոկունության, կոորդինացիայի համար
  • Առաջարկել և կատարել թոքերի պերկուսիա և վիբրացիա, կեցվածքային դրենաժ, շնչական վարժություններ

Բուժման համար օգտագործում է ֆիզիկական միջոցներ (ֆիզիկական վարժություններ, մերսում, տաք, սառը, հիդրոթերապիա, էլեկտրաստիմուլացիա և այլն)։

 

Մասնագետներ
Սամվել Աղաբաբյան

Ֆիզիոթերապիստ

Աննա Խաչատրյան

Ֆիզիոթերապիստ

Լուսինե Վարդանյան

Ֆիզիոթերապիստ

    ՀՀ, Արագածոտնի մարզ, Կոշ համայնք, 26 փողոց, 3 շենք,
    (+374) 94 317214, ժամեր՝ 10։00-16։00
    (+374) 98 520025

    info@aat.am